Պայմաններ եվ դրույթներ

Մուտք գործելով esoptron.org կայք՝ Դուք համաձայնում եք հետևյալ պայմաններին և դրույթներին, որոնք սահմանում են առցանց խանութի միջոցով ապրանքների հեռավար գնման կարգը։ Խնդրում ենք ուշադիր կարդալ բոլոր մանրամասները:

Մուտք գործելով, ուսումնասիրելով, օգտագործելով և պատվիրելով ապրանքներ esoptron.org կայքում՝ Դուք երաշխավորում եք, որ համաձայն եք ընդհանուր պայմաններին:
esoptron.org-ը երաշխավորում է Ձեր գաղտնիության պահպանումը: Եթե այս կայքից օգտվելու համար Ձեզնից պահանջվում է տրամադրել որոշակի նույնականացման տվյալներ, կարող եք վստահ լինել, որ դրանք կօգտագործվեն միայն սույն գաղտնիության քաղաքականության համաձայն: esoptron.org-ը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխել այս քաղաքականությունը՝ թարմացնելով այս էջը:
Տեղեկատվությունն անհրաժեշտ է՝ Ձեր կարիքները հասկանալու և ծառայությունների լավագույն որակն ապահովելու համար, ինչպես նաև հետևյալ հատուկ նպատակներով.

  1. Ներքին ռեեստրի վարում։
  2. Մենք կարող ենք պարբերաբար ուղարկել տեղեկություններ նոր ապրանքների, հատուկ առաջարկների և այլ նյութերի մասին, որոնք, մեր կարծիքով, կարող են ձեզ հետաքրքրել։
  3. Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք նաև օգտագործել ձեր տվյալները՝ շուկայի ուսումնասիրության նպատակով ձեզ հետ էլեկտրոնային փոստով, հեռախոսով կամ փոստով կապ հաստատելու համար։
  4. Ձեր տվյալները կարող են օգտագործվել կայքը ձեր նախասիրություններին համապատասխանեցնելու համար։
  5. Մենք չենք վաճառի, տարածի կամ փոխանցի ձեր անձնական տվյալները երրորդ անձանց:

Նախապայմաններից մեկն այն է, որ դուք 18 տարեկան եք և պատասխանատու եք ձեր գնումների համար: Եթե դուք դեռ չեք հասել չափահասության տարիքի, խորհուրդ է տրվում կայքից օգտվել ծնողների կամ օրինական խնամակալի հսկողության ներքո:
Առցանց վճարումների համար անհրաժեշտ անձնական և քարտային տվյալները հասանելի են միայն ապահով վճարային համակարգերում / բանկային ապահով էջերում: Վերոնշյալ տեղեկատվությունը չի պահպանվում Կայքում:
esoptron.org-ը իրավունք է վերապահում ցանկացած պահի առանց նախնական ծանուցման փոփոխել իր պայմանները:

Վճարման եղանակներ

Կայքում հասանելի են հետևյալ վճարման եղանակները. վճարում կանխիկ՝ առաքման պահին (Pay on delivery by cash)։

Ապրանքների վերադարձ և փոխանակում

Թերի ապրանքների վերադարձ և փոխանակում
Եթե մեր կողմից մատակարարված ապրանքը չի համապատասխանում կայքում առկա նկարագրությանը կամ ունի թերություն, դուք կարող եք պահանջել փոխարինում կամ գումարի ամբողջական վերադարձ:
Յուրաքանչյուր ապրանքի արտաքին որակը պետք է ստուգվի:
esoptron.org-ը պատասխանատվություն չի կրում այն խնդիրների համար, որոնք ի հայտ են գալիս պատվերի կատարումից հետո (կամ երբ դուք մասնակցել եք վերապատրաստման գործընթացին, կամ երբ խորհրդատուն ավարտել է իր աշխատանքը), բացառությամբ այն դեպքերի, երբ օգտագործման ընթացքում հայտնաբերվել է թերի ապրանք: Այս դեպքում դուք կարող եք փոխարինել կամ վերադարձնել գումարը առաքման օրվանից սկսած 14 օրվա ընթացքում: Այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք ձեզ ուշադիր զննել առաքված ապրանքները դրանք ստանալու պահին, և եթե կան որևէ թերություններ, վերադարձնել ապրանքները կամ պահանջել ապրանքների փոխարինում:

Գումարի վերադարձ

Գումարի վերադարձը իրականացվում է մեկ շաբաթվա ընթացքում՝ ոչ ուշ։
Վերադարձված ապրանքների դիմաց գումարի վերադարձը կատարվում է միայն այն համակարգի միջոցով, որով ստացվել է վճարումը: Օրինակ՝ եթե վճարել եք վարկային քարտով, գումարը չի կարող վերադարձվել կանխիկ և կվերադարձվի քարտային գործարքը չեղյալ համարելու միջոցով:

Պատասխանատվություն

  • Կազմակերպությունը պատասխանատու է ցուցադրված ապրանքի նկարագրության և փաստացի ապրանքի համապատասխանության համար:
  • Պատասխանատու է կորած, չառաքված և անհասանելի պատվերների համար:
  • Հաճախորդը պատասխանատվություն չի կրում ապրանքի էջում նկարագրության աղավաղման համար:
  • Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից տվյալների սխալ լրացման հետևանքով առաջացած որևէ խնդրի համար:
  • Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց պատվերի ուղարկման կամ առաքման համար՝ հաճախորդի կողմից պատվերի ոչ պատշաճ առաքման պահանջի պատճառով:
  • Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում ֆորսմաժորային իրավիճակների (հրդեհ, հոսանքազրկում, համակարգի խափանում, համաճարակ և այլն) հետևանքով առաջացած ուշացումների համար:
  • Քանի որ մեր ապրանքներից շատերը պատրաստվում են տեղում, պատվերը ստանալուց հետո դրա պատրաստումը կարող է տևել 5 աշխատանքային օրից մինչև 6 ամիս: Կախված պատվերների ծավալից՝ դա կարող է տևել մինչև մեկ տարի:

Առաքում

  • Առաքումն իրականացվում է info@esoptron.org և hermine.n@esoptron.org էլեկտրոնային հասցեների միջոցով:
  • Վերապատրաստումները կարող են կազմակերպվել երկու եղանակով՝ առցանց և լսարանային: Ինչպես նաև ներքին վերապատրաստումներ հաճախորդի կազմակերպության ներսում:
  • Խորհրդատվությունները կարող են կազմակերպվել երկու եղանակով՝ առցանց և հաճախորդի կազմակերպության ներսում: