ՀՏՀ
Հաճախ
տրվող հարցեր
Վերապատրաստումներ
Ինչպե՞ս գրանցվել վերապատրաստման համար։
ESOPTRON-ի կայքի «Ծառայություններ» բաժնում անցեք « Վերապատրաստումներ» ենթաբաժին։ Ընտրեք Ձեզ հետաքրքրող դասընթացը և սեղմեք «Դիմել» կոճակը։ «Ուղարկել հաղորդագրություն» դաշտում լրացրեք պահանջվող տեղեկությունները և սեղմեք «Ուղարկել»։
Վերապատրաստմանը մասնակցելու համար կա՞ վճար։
Այո, յուրաքանչյուր դասընթաց ունի իր արժեքը։
Ու՞մ պետք է դիմել անհատական, տեղում անցկացվող վերապատրաստում կազմակերպելու համար:
Անհատական կամ տեղում անցկացվող վերապատրաստում կազմակերպելու համար այցելեք www.esoptron.org կայք կամ կապ հաստատեք մեզ հետ՝ info@esoptron.org էլեկտրոնային հասցեով կամ +374 (0) 99 28 91 71 հեռախոսահամարով։
Ինչպե՞ս կարող եմ լրացուցիչ տեղեկություն ստանալ նախատեսված դասընթացի մասին։
Ընթացիկ դասընթացների վերաբերյալ տեղեկություններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։ Ընտրեք Ձեզ հետաքրքրող դասընթացը և սեղմեք «Դիմել» կոճակը։ «Ուղարկել հաղորդագրություն» դաշտում նշեք, թե ինչ տեղեկություն եք ցանկանում ստանալ, օրինակ՝ դասընթացի ժամանակացույցը, և սեղմեք «Ուղարկել»։
Ի՞նչ սարքավորումներ և ծրագրեր են անհրաժեշտ վերապատրաստմանը մասնակցելու համար։
Հատուկ սարքավորում կամ ծրագրային ապահովում անհրաժեշտ չէ։ Վերապատրաստմանը միանալու համար օգտագործեք info@esoptron.org հասցեից ստացված հղումը, օրինակ՝ Zoom-ի հղումը։ Կարող եք միանալ համակարգչից, բջջային սարքից կամ հեռախոսով։ Zoom-ին կարող եք միանալ ինչպես հավելվածի, այնպես էլ Ձեր բրաուզերի միջոցով։
Ինչպե՞ս միանալ վերապատրաստմանը գրանցվելուց հետո։
Վերապատրաստման նախորդ օրը և անցկացման օրը ստուգեք Ձեր էլեկտրոնային փոստը։ info@esoptron.org հասցեից կստանաք դասընթացին միանալու հղումը և անհրաժեշտ տեղեկատվությունը։ Սեղմեք հղման վրա և միացեք դասընթացին համակարգչից, բջջային սարքից կամ այլ հարմար սարքից։
Կարո՞ղ եմ վերապատրաստմանը միանալ բջջային սարքից։
Այո՛։ Կարող եք միանալ բջջային սարքից՝ օգտագործելով տրամադրված հեռախոսահամարը և մուտքի կոդը։ Կարող եք նաև ներբեռնել Zoom հավելվածը և Ձեր էլեկտրոնային փոստում ստացված «Join Webinar» հղման միջոցով միանալ դասընթացին։
Կլինի՞ հնարավորություն հարցեր տալ վեբինարի ընթացքում։
Այո՛։ Հարցերը կարող եք ուղղել դասընթացավարին՝ օգտագործելով Ձեր սարքի խոսափողը, կամ ուղարկել հավելվածի «Messages» բաժնի միջոցով։
Կարո՞ղ եմ չեղարկել իմ գրանցումը։
Այո՛։ Գրանցումը չեղարկելու համար մինչև դասընթացի մեկնարկը կապ հաստատեք հաճախորդների սպասարկման բաժնի հետ՝ info@esoptron.org էլեկտրոնային հասցեով կամ +374 (0) 99 28 91 71 հեռախոսահամարով։
Փաստաթղթեր
Ինչպե՞ս կարող եմ գտնել լրացուցիչ տեղեկություն փաստաթղթի մասին։
ESOPTRON-ի կայքի «Ծառայություններ» բաժնում անցեք «Փաստաթղթավորում» ենթաբաժին։ Ընտրեք Ձեզ անհրաժեշտ փաստաթղթի տեսակը և սեղմեք «Դիմել» կոճակը։ «Ուղարկել հաղորդագրությունը» դաշտում լրացրեք պահանջվող տեղեկությունները, նշեք, թե որ փաստաթուղթն եք ցանկանում ստանալ, և սեղմեք «Ուղարկել»։
Ինչպե՞ս կարող եմ վճարել փաստաթղթի համար։
Փաստաթղթերի ձեռքբերման համար կապ հաստատեք մեզ հետ՝ info@esoptron.org էլեկտրոնային հասցեով կամ +374 (0) 99 28 91 71 հեռախոսահամարով։ Փաստաթղթի արժեքի և վճարման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կտրամադրի մեր հաճախորդների սպասարկման բաժինը։
Ինչպե՞ս կարող եմ ստանալ / ներբեռնել փաստաթուղթը։
Բոլոր փաստաթղթերը (Word, PDF) կուղարկվեն Ձեր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին։ Ստանալուց հետո կարող եք դրանք ներբեռնել և պահպանել Ձեր սարքում։
Անհրաժե՞շտ է թույլտվություն ստանալ ESOPTRON-ի փաստաթղթերի բովանդակությունը կրկին օգտագործելու համար։
Ո՛չ։ Փաստաթղթերը ստանալուց հետո դրանց բովանդակությունը կրկին օգտագործելու համար առանձին թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չկա։
Խորհրդատվություն / Աուդիտներ
Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել մեկ ժամանոց խորհրդատվական զանգի համար։
Մեկժամյա խորհրդատվություն նշանակելու համար կապ հաստատեք մեր հաճախորդների սպասարկման բաժնի հետ՝ info@esoptron.org էլեկտրոնային հասցեով կամ +374 (0) 99 28 91 71 հեռախոսահամարով։
Ու՞մ պետք է դիմել մեկժամյա խորհրդատվական զանգի համար։
Մեկժամյա խորհրդատվության համար կարող եք դիմել մեր հաճախորդների սպասարկման բաժին։
Ինչպե՞ս կարող եմ վճարել խորհրդատվական զանգի համար։
Խորհրդատվության արժեքի և վճարման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կստանաք մեր հաճախորդների սպասարկման բաժնից՝ info@esoptron.org էլեկտրոնային հասցեով կամ +374 (0) 99 28 91 71 հեռախոսահամարով։
Կարո՞ղ եմ ստանալ տեղում խորհրդատվություն։
Այո՛։ Տեղում անցկացվող խորհրդատվությունները հասանելի են։
Ինչպե՞ս կարող եմ խնդրել ընկերության աուդիտ անցկացնել։
Ընկերության աուդիտ կամ տեղում խորհրդատվություն կազմակերպելու համար կապ հաստատեք մեր հաճախորդների սպասարկման բաժնի հետ՝ info@esoptron.org էլեկտրոնային հասցեով կամ +374 (0) 99 28 91 71 հեռախոսահամարով՝ Ձեզ հարմար օրը և ժամը համաձայնեցնելու համար։
Ինչպե՞ս կարող եմ վճարել խորհրդատվության և աուդիտի ծառայության համար։
Խորհրդատվության և աուդիտի ծառայությունների արժեքի և վճարման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կստանաք մեր հաճախորդների սպասարկման բաժնից՝ info@esoptron.org էլեկտրոնային հասցեով կամ +374 (0) 99 28 91 71 հեռախոսահամարով։
Կարո՞ղ եմ չեղարկել իմ խորհրդատվության և/կամ աուդիտի ծառայության հայտը։
Այո՛։ Խորհրդատվության և/կամ աուդիտի հայտը կարող եք չեղարկել նախատեսված ծառայության մատուցման օրվանից առնվազն 2 օր առաջ։
Ինչպե՞ս կարող եմ վճարել խորհրդատվության համար։
Տեղում անցկացվող խորհրդատվության արժեքի և վճարման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կստանաք մեր հաճախորդների սպասարկման բաժնից՝ info@esoptron.org էլեկտրոնային հասցեով կամ +374 (0) 99 28 91 71 հեռախոսահամարով։
Ինչպե՞ս կարող եմ վճարել աուդիտի համար։
Աուդիտի արժեքի և վճարման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կստանաք մեր հաճախորդների սպասարկման բաժնից՝ info@esoptron.org էլեկտրոնային հասցեով կամ +374 (0) 99 28 91 71 հեռախոսահամարով։