Մուտք գործելով esoptron.org կայք՝ Դուք համաձայնում եք հետևյալ պայմաններին և դրույթներին, որոնք սահմանում են առցանց խանութի միջոցով ապրանքների հեռավար գնման կարգը։ Խնդրում ենք ուշադիր կարդալ բոլոր մանրամասները:
Մուտք գործելով, ուսումնասիրելով, օգտագործելով և պատվիրելով ապրանքներ esoptron.org կայքում՝ Դուք երաշխավորում եք, որ համաձայն եք ընդհանուր պայմաններին:
esoptron.org-ը երաշխավորում է Ձեր գաղտնիության պահպանումը: Եթե այս կայքից օգտվելու համար Ձեզնից պահանջվում է տրամադրել որոշակի նույնականացման տվյալներ, կարող եք վստահ լինել, որ դրանք կօգտագործվեն միայն սույն գաղտնիության քաղաքականության համաձայն: esoptron.org-ը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխել այս քաղաքականությունը՝ թարմացնելով այս էջը:
Տեղեկատվությունն անհրաժեշտ է՝ Ձեր կարիքները հասկանալու և ծառայությունների լավագույն որակն ապահովելու համար, ինչպես նաև հետևյալ հատուկ նպատակներով.
- Ներքին ռեեստրի վարում։
- Մենք կարող ենք պարբերաբար ուղարկել տեղեկություններ նոր ապրանքների, հատուկ առաջարկների և այլ նյութերի մասին, որոնք, մեր կարծիքով, կարող են ձեզ հետաքրքրել։
- Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք նաև օգտագործել ձեր տվյալները՝ շուկայի ուսումնասիրության նպատակով ձեզ հետ էլեկտրոնային փոստով, հեռախոսով կամ փոստով կապ հաստատելու համար։
- Ձեր տվյալները կարող են օգտագործվել կայքը ձեր նախասիրություններին համապատասխանեցնելու համար։
- Մենք չենք վաճառի, տարածի կամ փոխանցի ձեր անձնական տվյալները երրորդ անձանց:
Նախապայմաններից մեկն այն է, որ դուք 18 տարեկան եք և պատասխանատու եք ձեր գնումների համար: Եթե դուք դեռ չեք հասել չափահասության տարիքի, խորհուրդ է տրվում կայքից օգտվել ծնողների կամ օրինական խնամակալի հսկողության ներքո:
Առցանց վճարումների համար անհրաժեշտ անձնական և քարտային տվյալները հասանելի են միայն ապահով վճարային համակարգերում / բանկային ապահով էջերում: Վերոնշյալ տեղեկատվությունը չի պահպանվում Կայքում:
esoptron.org-ը իրավունք է վերապահում ցանկացած պահի առանց նախնական ծանուցման փոփոխել իր պայմանները:
Վճարման եղանակներ
Կայքում հասանելի են հետևյալ վճարման եղանակները. վճարում կանխիկ՝ առաքման պահին (Pay on delivery by cash)։
Ապրանքների վերադարձ և փոխանակում
Թերի ապրանքների վերադարձ և փոխանակում
Եթե մեր կողմից մատակարարված ապրանքը չի համապատասխանում կայքում առկա նկարագրությանը կամ ունի թերություն, դուք կարող եք պահանջել փոխարինում կամ գումարի ամբողջական վերադարձ:
Յուրաքանչյուր ապրանքի արտաքին որակը պետք է ստուգվի:
esoptron.org-ը պատասխանատվություն չի կրում այն խնդիրների համար, որոնք ի հայտ են գալիս պատվերի կատարումից հետո (կամ երբ դուք մասնակցել եք վերապատրաստման գործընթացին, կամ երբ խորհրդատուն ավարտել է իր աշխատանքը), բացառությամբ այն դեպքերի, երբ օգտագործման ընթացքում հայտնաբերվել է թերի ապրանք: Այս դեպքում դուք կարող եք փոխարինել կամ վերադարձնել գումարը առաքման օրվանից սկսած 14 օրվա ընթացքում: Այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք ձեզ ուշադիր զննել առաքված ապրանքները դրանք ստանալու պահին, և եթե կան որևէ թերություններ, վերադարձնել ապրանքները կամ պահանջել ապրանքների փոխարինում:
Գումարի վերադարձ
Գումարի վերադարձը իրականացվում է մեկ շաբաթվա ընթացքում՝ ոչ ուշ։
Վերադարձված ապրանքների դիմաց գումարի վերադարձը կատարվում է միայն այն համակարգի միջոցով, որով ստացվել է վճարումը: Օրինակ՝ եթե վճարել եք վարկային քարտով, գումարը չի կարող վերադարձվել կանխիկ և կվերադարձվի քարտային գործարքը չեղյալ համարելու միջոցով:
Պատասխանատվություն
- Կազմակերպությունը պատասխանատու է ցուցադրված ապրանքի նկարագրության և փաստացի ապրանքի համապատասխանության համար:
- Պատասխանատու է կորած, չառաքված և անհասանելի պատվերների համար:
- Հաճախորդը պատասխանատվություն չի կրում ապրանքի էջում նկարագրության աղավաղման համար:
- Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից տվյալների սխալ լրացման հետևանքով առաջացած որևէ խնդրի համար:
- Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց պատվերի ուղարկման կամ առաքման համար՝ հաճախորդի կողմից պատվերի ոչ պատշաճ առաքման պահանջի պատճառով:
- Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում ֆորսմաժորային իրավիճակների (հրդեհ, հոսանքազրկում, համակարգի խափանում, համաճարակ և այլն) հետևանքով առաջացած ուշացումների համար:
- Քանի որ մեր ապրանքներից շատերը պատրաստվում են տեղում, պատվերը ստանալուց հետո դրա պատրաստումը կարող է տևել 5 աշխատանքային օրից մինչև 6 ամիս: Կախված պատվերների ծավալից՝ դա կարող է տևել մինչև մեկ տարի:
Առաքում
- Առաքումն իրականացվում է info@esoptron.org և hermine.n@esoptron.org էլեկտրոնային հասցեների միջոցով:
- Վերապատրաստումները կարող են կազմակերպվել երկու եղանակով՝ առցանց և լսարանային: Ինչպես նաև ներքին վերապատրաստումներ հաճախորդի կազմակերպության ներսում:
- Խորհրդատվությունները կարող են կազմակերպվել երկու եղանակով՝ առցանց և հաճախորդի կազմակերպության ներսում: